Logo

ԱԱ-2026. փլեյ-օֆֆի զամբյուղները

11:06 / 19.11.2025Ֆուտբոլ
null

Ավարտվեց ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարը: Խմբերում առաջին տեղը զբաղեցրած թիմերը նվաճեցին Մունդիալի ուղեգիր, իսկ 2-րդ տեղերը զբաղեցրած թիմերը կմասնակցեն անցումային փլեյ-օֆֆին: Նրանց կմիանան նաև Ազգերի լիգայի միջոցով փլեյ-օֆֆում հայտնված թիմերը:

Առաջին զամբյուղ

Իտալիա, Թուրքիա, Դանիա, Ուկրաինա

Երկրորդ զամբյուղ

Լեհաստան, Ուելս, Չեխիա, Սլովակիա

Երրորդ զամբյուղ

Ալբանիա, Իռլանդիա, Բոսնիա և Հերցեգովինա, Կոսովո

Չորրորդ զամբյուղ

Շվեդիա, Ռումինիա, Հյուսիսային Իռլանդիա, Հյուսիսային Մակեդոնիա

Առաջին զամբյուղի թիմերը կխաղան չորրորդ զամբյուղի թիմերի հետ, երկրորդ զամբյուղի թիմերը՝ երրորդ զամբյուղի թիմերի դեմ: Վիճակահանությունը կկայանա նոյեմբերի 20-ին: Ձևավորված զույգերի միջև կկայանա մեկ խաղ, հաղթողը կխաղա մյուս զույգի հաղթողի հետ, և 4 «եզրափակիչների» հաղթողները կնվաճեն Մունդիալի ուղեգիր: Հանդիպումները կկայանան 2026 թվականի մարտին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ