Logo

ԱԱ-2026․ Մեսին ու Նեյմարը՝ մեկնարկային տուրերի խորհրդանշական հավաքականում

12:30 / 14.09.2023Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի հարավամերիկյան կոնֆեդերացիան (CONMEBOL) ներկայացրել է 2026թ. աշխարհի առաջնության հարավամերիկյան գոտու որակավորման փուլի առաջին ու երկրորդ տուրերի խորհրդանշական հավաքականը։

Լավագույնների թվում ընդգրկվել են աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին ու Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը։

Հիշեցնենք, որ Արգենտինայի ու Բրազիլիայի հավաքականները մեկնարկել էին 2 հաղթանակով ու 6-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա