Logo

ԱԱ-2026. Մեսին Արգենտինայի հավաքականի հայտացուցակում է

17:11 / 03.03.2025Ֆուտբոլ
null

Արգենտինայի ազգային հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է աշխարհի 2026 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի առաջիկա հանդիպումների հայտացուցակը։

«Ալբիսելեստեի» հայտացուցակում է նաև MLS-ը ներկայանցող ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին։

Արգենտինացիների գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ. Էմիլիանո Մարտինես («Ասթոն Վիլա»), Խերոնիմո Ռուլի («Մարսել»), Վալտեր Բենիտես (ՊՍՎ)։

Պաշտպաններ. Նահուել Մոլինա («Աթլետիկո Մադրիդ»), Գոնսալո Մոնտիել («Ռիվեր Փլեյթ»), Քրիստիան Ռոմերո («Տոտենհեմ»), Գերման Պեսելյա («Ռիվեր Փլեյթ»), Լեոնարդո Բալերդի («Մարսել»), Խուան Ֆոյթ («Վիլյառեալ»), Նիկոլաս Օտամենդի («Բենֆիկա»), Ֆակունդո Մեդինա («Լանս»), Նիկոլաս Տալյաֆիկո («Լիոն»), Ֆրանսիսկո Օրտեգա («Օլիմպիակոս»)։

Կիսապաշտպաններ. Լեանդրո Պարեդես («Ռոմա»), Էնցո Ֆերնանդես («Չելսի»), Ռոդրիգո Դե Պոլ («Աթլետիկո Մադրիդ»), Էկզեկիել Պալասիոս («Բայեր»), Ալեքսիս Մաքալիսթեր («Լիվերպուլ»), Ջովանի Լո Չելսո («Բետիս»), Մաքսիմո Պեռոնե («Կոմո»), Ջուլիանո Սիմեոնե («Աթլետիկո Մադրիդ»), Բենխամին Դոմինգես («Բոլոնիա»), Տիագո Ալմադա («Լիոն»)։

Հարձակվողներ. Ալեխանդրո Գարնաչո («Մանչեսթեր Յունայթեդ»), Նիկոլաս Գոնսալես («Յուվենտուս»), Լիոնել Մեսի («Ինտեր Մայամի»), Նիկո Պաս («Կոմո»), Կլաուդիո Էչևերի («Մանչեսթեր Սիթի»), Պաուլո Դիբալա («Ռոմա»), Խուլիան Ալավարես («Աթլետիկո Մադրիդ»), Լաուտարո Մարտինես («Ինտեր»), Սանտյագո Կաստրո («Բոլոնիա»), Անխել Կոռեա («Աթլետիկո Մադրիդ»)։

Որակավորման փուլի 13-րդ տուրում աշխարհի գործող չեմպիոնը մարտի 22-ին հյուրընկալվելիս կմրցի Ուրուգվայի դեմ, իսկ մարտի 26-ին Բուենոս Այրեսում կընդունի Բրազիլիային։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ