Logo

ԱԱ-2026․ Մեսիի հաղթական դուբլը, Բրազիլիայի պարտությունը

10:10 / 18.10.2023Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի 2026թ. աշխարհի առաջնության հարավամերիկյան գոտու որակավորման մրցաշարում կայացել են չորրորդ տուրի հանդիպումները։

Աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականը 2-0 հաշվով արտագնա հաղթանակ է տարել Պերուի նկատմամբ։ Առաջին խաղակեսում դուբլի հեղինակ է դարձել ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին։

Բրազիլիայի հավաքականը հյուրընկալվելիս 0-2 հաշվով պարտվել է Ուրուգվային՝ չհաղթելով երկրորդ խաղում անընդմեջ։

Տուրը հաղթական է ստացվել Վենեսուելայի ու Պարագվայի հավաքականների համար, իսկ Էկվադորն ու Կոլումբիան չեն պարզել հաղթողին։

Արգենտինան տարավ չորրորդ հաղթանակը և 12 միավորով առաջին տեղում է։ Ուրուգվայը, Բրազիլիան ու Վենեսուելան 7-ական միավորով բաժանում են 2-4-րդ տեղերը։

Աշխարհի առաջնության որակավորման փուլ, 4-րդ տուր

Պերու – Արգենտինա՝ 0-2

Լիոնել Մեսի, 32, 42

Ուրուգվայ – Բրազիլիա՝ 2-0

Դարվին Նունյես, 42, Նիկոլաս դե լա Կրուզ, 77

Վենեսուելա – Չիլի՝ 3-0

Պարագվայ – Բոլիվիա՝ 1-0

Էկվադոր – Կոլումբիա՝ 0-0

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ