Իրանի ազգային հավաքականը նվաճել է աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի ուղեգիր։
Ասիական ընտրական մրցաշարի A խմբի 8-րդ տուրում իրանցիները սեփական դաշտում մարտական ոչ-ոքի են գրանցել Ուզբեկստանի հավաքականի դեմ խաղում` 2-2։
Ամիր Ղալենոյի գլխավորած թիմից դուբլ է գրանցել Միլանի «Ինտերի» հարձակվող Մեհդի Թարեմին։
Իրանը 20 միավորով խմբի առաջատարն է։ Ուզբեկստանը 17 միավոր ունի և երկրորդն է։
Իրանի հավաքականը 7-րդ անգամ է նվաճում Մունդիալի ուղեգիր, իսկ 2014 թ. ի վեր բաց չի թողնում քառամյակի գլխավոր ստուգատեսը։
Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի ուղեգիր արդեն նվաճել են նաև Ճապոնիայի ու Նոր Զելանդիայի հավաքականները։
Աշխարհի 2026թ. առաջնությունն անցկացվելու է ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Մրցաշարին առաջին անգամ կմասնակցի 48 հավաքական։
ԱԱ-2026, Ասիական գոտու ընտրական մրցաշար, 8-րդ տուր
A խումբ
Իրան - Ուզբեկստան` 2-2 (տեսանյութ)
Մեհդի Թարեմի, 52, 83 - Խոժիմատ Էրկինով, 16, Աբոսբեկ Ֆայզուլաև, 53