Logo

ԱԱ-2026. Խմբային փուլի վիճակահանության զամբյուղները

00:20 / 26.11.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել են աշխարհի 2026թ. առաջնության խմբային փուլի վիճակահանության զամբյուղները։

Առաջին զամբյուղ. ԱՄՆ, Մեքսիկա, Կանադա, Իսպանիա, Արգենտինա, Ֆրանսիա, Անգլիա, Բրազիլիա, Պորտուգալիա, Նիդերլանդներ, Բելգիա, Գերմանիա։

Երկրորդ զամբյուղ. Խորվաթիա, Մարոկկո, Կոլումբիա, Ուրուգվայ, Շվեյցարիա, Ճապոնիա, Սենեգալ, Իրան, Հարավային Կորեա, Էկվադոր, Ավստրիա, Ավստրալիա։

Երրորդ զամբյուղ. Նորվեգիա, Պանամա, Եգիպտոս, Ալժիր, Շոտլանդիա, Պարագվայ, Թունիս, Կոտ դ'Իվուար, Ուզբեկստան, Կատար, Սաուդյան Արաբիա, Հարավաֆրիկյան Հանրապետություն։

Չորրորդ զամբյուղ. Հորդանան, Կաբո Վերդե, Գանա, Կյուրասաո, Հայիթի, Նոր Զելանդիա, Իտալիա/Հյուսիսային Իռլանդիա/Ուելս/Բոսնիա և Հերցեգովինա*, Ուկրաինա/Շվեդիա/Լեհաստան/Ալբանիա*, Թուրքիա/Ռումինիա/Սլովակիա/Կոսովո*, Դանիա/Հյուսիսային Մակեդոնիա/Չեխիա/Իռլանդիա*, Նոր Կալեդոնիա/Ճամայկա/Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն*, Բոլիվիա/Սուրինամ/Իրաք*

*Պայքարը կշարունակի մեկական հավաքական։

Մունդիալին մասնակցող 48 հավաքականները կբաժանվեն 12 խմբի։ Մրցաշարի տանտերերից Մեքսիկան կընդգրկվի A, Կանադան` B, իսկ ԱՄՆ-ի ազգային թիմը` D խմբում։

Վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 5-ին ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում, մեկնարկը` Երևանի ժամանակով 21:00-ին։

Աշխարհի առաջնությունը կանցկացվի հունիսի 11-ից հուլիսի 19-ը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ