Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի նախավերջին խաղում Երևանի` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Հունգարիայի թիմին։
Եղիշե Մելիքյանի գլխավորած հավաքականը 0-1 հաշվով պարտվեց Հունգարիայի ազգային թիմին։
Առաջին խաղակեսն անցավ հյուրերի առավելությամբ, միակ գոլը հունգարացիները խփեցին 33-րդ րոպեին, դարպասի գրավմամբ աչքի ընկավ հարձակվող Բառնաբաշ Վարգան։
Երկրորդ խաղակեսում Հայաստանի ազգային հավաքականն ակտիվ գործեց հարձակման գծում, սակայն դիպուկ հարվածն էր պակասում։
Ամենավտանգավոր պահը 80-րդ րոպեին էր, երբ պաշտպան Նաիր Թիկնիզյանը մեն-մենակ դուրս եկավ դարպասապահ Դիբուշի դիմաց, բայց շեղ հարվածեց։
Հայաստան - Հունգարիա խաղը ցուցադրվում էր «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:
Հայաստանի հավաքականը 3 անընդմեջ պարտությունից հետո 3 միավորով մնաց վերջին` 4-րդ տեղում և այլևս չի կարող պայքարել 2-րդ տեղի համար։ Հունգարիան 8 միավորով 2-րդն է։
ԱԱ-2026, եվրոպական գոտու ընտրական մրցաշար
F խումբ
Հայաստան - Հունգարիա` 0-1
Բառնաբաշ Վարգա, 33
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


