Logo

ԱԱ-2026-ի որակավորում. Վրաստանի հավաքականի առաջին հաղթանակը

18:53 / 07.09.2025Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Վրաստանի ազգային հավաքականն աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական ընտրական գոտու E խմբի երկրորդ տուրում տանը 3-0 հաշվով հաղթեց Բուլղարիային:

Գոլ խփեցին Խվիչա Կվարացխելիան, Նիկա Գագնիձեն և Ժորժ Միկաուտաձեն:

Վրաստանի հավաքականն առաջին տուրում 2-3 հաշվով պարտվել էր Թուրքիայի թիմին, իսկ Բուլղարիան կրկին 0-3 հաշվով զիջել էր Իսպանիային:

ԱԱ-2026-ի որակավորում, Եվրոպական գոտի

E խումբ

Վրաստան - Բուլղարիա` 3-0

Խվիչա Կվարացխելիա, 30, Նիկա Գագնիձե, 44, Ժորժ Միկաուտաձե, 65

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ