Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական ընտրական գոտու J խմբի 5-րդ տուրի մեկնարկային խաղում Ուելսի հավաքականը հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթեց Ղազախստանի ազգային թիմին:
Միակ գոլը 24-րդ րոպեին խփեց հարձակվող Կիֆեր Մուրը:
Ուելսի հավաքականը 5 խաղից հետո 10 միավորով գլխավորեց J խմբի մրցաշարային աղյուսակը, Ղազախստանը մեկ հանդիպում պակաս է անցկացրել և երեք միավորով նախավերջին` չորրորդ տեղում է:
ԱԱ-2026-ի որակավորում, J խումբ, 5-րդ տուր
Ղազախստան - Ուելս` 0-1
Կիֆեր Մուր, 24
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):

