Logo

ԱԱ-2026-ի որակավորում. Թուրքիան գոլառատ խաղում հաղթեց Վրաստանին

21:59 / 04.09.2025Ֆուտբոլ
null

Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի E խմբի առաջին տուրի առաջին խաղում Թուրքիայի հավաքականը հյուրընկալվելիս 3-2 հաշվով հաղթեց Վրաստանի ազգային թիմին: Դուբլ գրանցեց վինգեր Քերեմ Աքթյուրքօղլուն:

Թուրքերը խաղի վերջին 19 րոպեն անցկացրին 10 ֆուտբոլիստով. կարմիր քարտ էր ստացել Բարիշ Ալպեր Յիլմազը:

Վրացիների երկրորդ գոլը 90+8-ին խփեց Խվիչա Կվարացխելիան:

G խմբի 5-րդ տուրի խաղում էլ Լիտվայի հավաքականը տանը 1-1 հաշվով ոչ-ոքի կորզեց Մալթայից: Լիտվան երեք միավորով չորրորդն է, Մալթան` երկու միավորով 5-րդը:

ԱԱ-2026-ի որակավորում, Եվրոպական գոտու ընտրական մրցաշար, E խումբ, առաջին տուր

Վրաստան - Թուրքիա` 2-3

Զուրիկո Դավիթաշվիլի, 63, Խվիչա Կվարացխելիա, 90+8 - Մերթ Մյուլդուր, 3, Քերեմ Աքթյուրքօղլու, 41, 52

Հեռացում` Բարիշ Ալպեր Յիլմազ, 71 (Թուրքիա)

G խումբ, 5-րդ տուր

Լիտվա - Մալթա` 1-1

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ