Ֆուտբոլի Շվեյցարիայի ազգային հավաքականը ևս մեկ քայլով մոտեցավ աշխարհի 2026 թվականի առաջնության ուղեգրին:
Շվեյցարացիները եվրոպական գոտու ընտրական մրցաշարի B խմբի նախավերջին տուրում տանը 4-1 հաշվով հաղթեցին Շվեդիայի ազգային հավաքականին: Տանտերերից գոլ խփեցին Բրել Էմբոլոն, Գրանիտ Ջական, Դան Նդոյեն և Յոհան Մանզամբին:
Խմբի մյուս խաղում Կոսովոն հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթեց Սլովենիայի հավաքականին:
Վերջին տուրից առաջ Շվեյցարիան 13 միավորով առաջատարն է, Կոսովոն` 10 միավորով երկրորդը: Երեք օր անց Կոսովոն կընդունի Շվեյցարիային:
C խմբում Դանիայի հավաքականը տանը 2-2 հաշիվը գրանցեց Բելառուսի դեմ խաղում, իսկ Շոտլանդիան հյուրընկալվելիս 2-3 հաշվով պարտվեց Հունաստանի թիմին:
Վերջին տուրից առաաջ Դանիան 11 միավորով առաջատարն է, Շոտլանդիան` 10 միավորով երկրորդը: Երեք օր անց Շոտլանդիան կընդունի Դանիայի հավաքականին:
H խմբում Բոսնիա և Հերցեգովինան տանը 3-1 հաշվով կամային հաղթանակ տարավ Ռումինիայի հավաքականի դեմ խաղում:
Ավելի վաղ այս խմբի մյուս խաղում Ավստրիայի հավաքականը հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթել էր Կիպրոսին:
Վերջին տուրից առաջ Ավստրիայի հավաքականը 18 միավորով առաջատարն է, բոսնիացիները` 16 միավորով երկրորդը: Երեք օր անց Ավստրիան կընդունի Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին:
ԱԱ-2026, եվրոպական գոտու ընտրական մրցաշար
B խումբ
Շվեյցարիա - Շվեդիա` 4-1
Բրել Էմբոլո, 12, Գրաանիտ Ջակա, 60 (11մ), Դան Նդոյե, 75, Յոհան Մանզամբի, 90+4 - Բենյամին Նիգրեն, 33
Սլովենիա - Կոսովո` 0-2
C խումբ
Դանիա - Բելառուս` 2-2
Միկել Դամսգոր, 11, Գուստավ Իսակսեն, 79 - Վալերի Գրոմկո, 62, Նիկիտա Դեմչենկո, 65
Հունաստան - Շոտլանդիա` 3-2
H խումբ
Բոսնիա և Հերցեգովինա - Ռումինիա` 3-1
Էդին Ջեկո, 49, Էսմիր Բայրաքթարևիչ, 79, Հարիս Տաբակովիչ, 90+3 - Դանիել Բիռլիջեա, 17
Հեռացում` Դենիս Դրեգուշ, 67 (Ռումինիա)
Կիպրոս - Ավստրիա` 0-2
Մարկո Առնաուտովիչ, 18 (11մ), 55
J խումբ
Լիխտենշտայն - Ուելս` 0-1
Ջորդան Ջեյմս, 61
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):
Կարդացեք նաև`


