Logo

ԱԱ-2026-ի որակավորում. Սալահի գոլն ու ասիստը, Եգիպտոսի հավաքականի հաղթանակը

12:28 / 22.03.2025Ֆուտբոլ
null

ԱԱ-2026-ի աֆրիկյան ընտրական գոտու 5-րդ տուրում Եգիպտոսի ազգային հավաքականը A խմբում մրցակցի դաշտում 2-0 հաշվով հաղթել է Եթովպիայի թիմին։

Եգիպտոսցիներից գոլ է խփել ու ասիստ կատարել «Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը։ 32-ամյա ֆուտբոլիստն օգնել է դարպասի գրավմամբ աչքի ընկնել Զիզոյին։

Հուսամ Հասանի գլխավորած թիմը 13 միավորով A խմբի առաջատարն է, Եթովպիայի հավաքականը 3 միավորով 5-րդն է։

Այս ընտրական գոտուց 9 խմբերի հաղթողները կնվաճեն աշխարհի առաջնության ուղեգիր, իսկ երկրորդ տեղը գրաված լավագույն չորս հավաքականները միմյանց միջև կանցկացնեն փլեյ-օֆֆ, որի հաղթողը միջմայրցամաքային անցումային հանդիպում կանցկացնի այլ կոնֆեդերացիայի ներկայացուցչի հետ։

ԱԱ-2026, Աֆրիկյան ընտրական մրցաշար

Եթովպիա - Եգիպտոս` 0-2 (տեսանյութ)

Մոհամեդ Սալահ, 31, Զիզո, 40

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ