ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի վերջին` 6-րդ տուրի Պորտուգալիա - Հայաստան հանդիպման մրցավարական անձնակազմը։
Հանդիպման մրցավար է նշանակվել Իլֆան Պելտոն, որին եզրերում կօգնեն Սենադ Իբրիշիմբեգովիչը և Դավոր Բելյոն, չորրորդ պաշտոնյան կլինի Միլոշ Գիգովիչը (բոլորը` Բոսնիա և Հերցեգովինա), տեսաօգնականը Ջանլուկա Աուրելիանոն է, նրա օգնականը` Դանիելե Պատերնան (երկուսն էլ` Իտալիա)։
Պորտուգալիա - Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 16-ին և ժամը 17:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


