Logo

ԱԱ-2026-ի որակավորում. Օսիմհենի գոլն ու Նիգերիայի ոչ-ոքին

21:58 / 25.03.2025• Ֆուտբոլ
null

Աշխարհի 2026 թ. առաջնության աֆրիկյան ընտրական մրցաշարի 6-րդ տուրում Նիգերիայի ազգային հավաքականը սեփական դաշտում չկարողացավ հաղթել Զիմբաբվեի թիմին` 1-1։

Նիգերիացիների գոլը 74-րդ րոպեին խփեց իտալական «Նապոլիի» հարձակվող, թուրքական «Գալաթասարայում» վարձավճարով հանդես եկող Վիկտոր Օսիմհենը։

Տանտերերը հաղթանակը բաց թողեցին հիմնական ժամանակին ավելացված առաջին րոպեին։

Նիգերիան 7 միավորով C խմբում չորրորդ տեղում է, Զիմբաբվեն ունի 4 միավոր և վերջինն է` 6-րդը։ Առաջատարը 13 միավորով Հարավաֆրիկյան Հանրապետության թիմն է։ Երկրորդ տեղը զբաղեցնող Ռուանդայի հավաքականը վաստակել է 8 միավոր։

Այս ընտրական գոտուց 9 խմբերի հաղթողները կնվաճեն աշխարհի առաջնության ուղեգիր, իսկ երկրորդ տեղը գրաված լավագույն չորս հավաքականները միմյանց միջև կանցկացնեն փլեյ-օֆֆ, որի հաղթողը միջմայրցամաքային անցումային հանդիպում կանցկացնի այլ կոնֆեդերացիայի ներկայացուցչի հետ։

ԱԱ-2026, Աֆրիկյան ընտրական մրցաշար, 6-րդ տուր

C խումբ

Նիգերիա - Զիմբաբվե` 1-1 (տեսանյութ)

Վիկտոր Օսիմհեն, 74 - Թավանդա Կիրևա, 90+1

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ