Logo

ԱԱ-2026-ի որակավորում. Օբամեյանգի հաղթական պոկերն ու կարմիր քարտը

20:24 / 10.10.2025Ֆուտբոլ
null

Ֆրանսիական «Մարսելի» հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը տպավորիչ խաղ անցկացրեց Գաբոնի հավաքականի կազմում:

Գամբիայի հավաքականի դեմ աշխարհի 2026 թվականի առաջնության աֆրիկյան գոտու ընտրական մրցաշարի նախավերջին տուրի արտագնա խաղում 36-ամյա ֆուտբոլիստը գրանցեց պոկեր, իսկ 85-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստացավ ու հեռացվեց խաղադաշտից: Գաբոնն Օբամեյանգի պոկերի շնորհիվ հաղթեց 4-3 հաշվով:

Գաբոնցիներն ընտրական F խմբում 22 միավորով երկրորդն են, վերջին տուրից առաջ մեկ միավորով են հետ առաջատար կոտդիվուարցիներից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ