Աշխարհի 2026 թ. առաջնության եվրոպական ընտրական մրցաշարի երկրորդ տուրում Նորվեգիայի ազգային հավաքականն արտագնա խաղում I խմբում 4-2 հաշվով հաղթեց Իսրայելի թիմին։
Հյուրերից երեք ասիստ կատարեց թիմի ավագ, «Արսենալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը, մեկական գոլ խփեցին Ալեքսանդր Սյորլոթն ու Էրլինգ Հոլանդը։
Խմբի մյուս խաղում Էստոնիայի թիմը հյուրընլալվելիս 3-2 հաշվով հաղթել է Մոլդովային։
Նորվեգիան 6 միավորով առաջին տեղում է, Էստոնիան ու Իսրայելը 3-ական միավոր ունեն և համապատասխանաբար երկրորդն ու երրորդն են, Մոլդովան միավոր չունի, իսկ խմբի մյուս մասնակից Իտալիան դեռ չի սկսել պայքարը։
Չեխիայի հավաքականը L խմբում մրցակցի դաշտում 4-0 հաշվով հաղթեց Ջիբրալթարին և 6 միավորով առաջին տեղում է։
Այս խմբում Չեռնոգորիան տանն ավելացրած 6-րդ րոպեին հաղթանակ կորզեց Ֆարերյան կղզիներից` 1-0։ Չեռնոգորիան 6 միավորով երկրորդ է, Ֆարերյան կղզիներն ու Ջիբրալթարը երկու խաղում էլ պարտվել են, իսկ Խորվաթիայի թիմը չի սկսել պայքարը։
J խմբում Ուելսի հավաքականը մրցակցի դաշտում դրամատիկ ոչ-ոքի գրանցեց Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում` 1-1։ Ավելացրած առաջին րոպեին «Ժիրոնայի» հարձակվող Բոյան Միյովսկին առաջ մղեց տանտերերին, սակայն 90+6-ին Ուելսը խփեց պատասխան գոլը։
Ղազախստանի թիմը հյուրընկալվելիս 2-0 հաշվով առավելության հասավ Լիխտենշտայնի դեմ խաղում։
Հյուսիսային Մակեդոնիան և Ուելսն ունեն 4-ական միավոր և J խմբում կիսում են 1-2-րդ տեղերը, Ղազախստանը 3 միավորով երրորդն է, Լիխտենշտայնը միավոր չունի և 5-րդն է։ Խմբում է նաև Բելգիայի հավաքականը, որն առաջին հանդիպումը կանցկացնի հունիսի 6-ին։
ԱԱ-2026, Եվրոպական ընտրական մրցաշար, երկրորդ տուր
I խումբ
Իսրայել - Նորվեգիա` 2-4 (տեսանյութ)
Մոհամադ Աբու-Ֆանի, 55, Դոր Տուրգեման, 90+3 - Դավիդ Մյոլեր Վոլֆե, 39, Ալեքսանդր Սյորլոթ, 59, Քրիստոֆեր Այեր, 65, Էրլին Հոլանդ, 83
Խումբ L
Ջիբրալթար - Չեխիա` 0-4 (տեսանյութ)
Վացլավ Չեռնի, 21, Պատրիկ Շիկ, 50, Պավել Շուլց, 72, Յան Կլիմենտ, 90+5
Չեռնոգորիա - Ֆարերյան կղզիներ` 1-0 (տեսանյութ)
Էդվին Կուչ, 90+5
Խումբ J
Հյուսիսային Մակեդոնիա - Ուելս` 1-1 (տեսանյութ)
Բոյան Միյովսկի, 90+1 - Դևիդ Բրուքս, 90+6
Լիխտենշտայն - Ղազախստան` 0-2
Մաքսիմ Սամորոդով, 42, Ալեքսանդր Մառոչկին, 45


