Ֆուտբոլի Նորվեգիայի ազգային հավաքականն աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի I խմբի նախավերջին խաղում տանը 4-1 հաշվով հաղթեց Էստոնիայի թիմին:
Դուբլ գրանցեցին հարձակվողներ Էռլինգ Հոլանդն ու Ալեքսանդր Սյոռլոտը։
Նորվեգացիները 21 միավորով առաջատարն են խմբում, 6 միավորով են գերազանցում երկրորդ տեղում գտնվող Իտալիայի հավաքականին, որը քիչ անց կհյուրընկալվի Մոլդովային: Նոյեմբերի 16-ին իտալացիները կընդունեն առաջատար Նորվեգիայի հավաքականին:
ԱԱ-2026, եվրոպական գոտու ընտրական մրցաշար
I խումբ
Նորվեգիա - Էստոնիա` 4-1
Ալեքսանդր Սյոռլոտ, 50, 52, Էռլինգ Հոլանդ, 56, 62 - Ռոբի Սաարմա, 64
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


