Logo

ԱԱ-2026-ի որակավորում. Նորվեգիան մեկնարկեց ջախջախիչ հաղթանակով, այլ արդյունքներ

23:04 / 22.03.2025Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Նորվեգիայի ազգային հավաքականն աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլը սկսեց հաղթանակով:

Նորվեգացիները հյուրընկալվելիս 5-0 հաշվով հաղթեցին Մոլդովայի հավաքականին: Գոլ խփեցին նաև անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվողներ Էրլինգ Հոլանդն ու Ալեքսանդր Սյորլոտը:

Ներկայացնում ենք եվրոպական գոտու որակավորման մրցաշարի երկրորդ խաղային օրվա առաջին արդյունքները:

ԱԱ-2026-ի որակավորման փուլ, առաջին տուր

I խումբ

Մոլդովա - Նորվեգիա` 0-5 (տեսանյութ)

Յուլիան Ռյուերսոն, 5, Էրլինգ Հոլանդ, 23, Թելո Ասգարդ, 38, Ալեքսանդր Սյորլոտ, 43, Արոն Դյոնում, 69

L խումբ

Չեռնոգորիա - Ջիբրալթար` 3-1 (տեսանյութ)

J խումբ

Լիխտենշտայն - Հյուսիսային Մակեդոնիա` 0-3 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ