Logo

ԱԱ-2026-ի որակավորում. «Նոայի» դարպասապահը հրավիրվել է ԿԴՀ հավաքական

00:46 / 01.11.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Fastex Պրեմիեր լիգայի հաղթող և Հայաստանի գավաթակիր «Նոայի» դարպասապահ Թիմոթի Ֆայուլուն կարիերայում երկրորդ անգամ հրավիրվել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ազգային հավաքական:

Ֆայուլուն Կոնգոյի հավաքականի կազմում կպատրաստվի Կամերունի ազգային թիմի դեմ աշխարհի 2026 թվականի առաջնության աֆրիկյան գոտու ընտրական մրցաշարի փլեյ-օֆֆի խաղին: Այս խաղը տեղի կունենա նոյեմբերի 13-ին, հաղթողը հաջորդ մրցավեճում այլ հավաքականի հետ կվիճարկի Մունդիալի ուղեգիր:

26-ամյա Ֆայուլուն մինչև այժմ 1 խաղ է անցկացրել ԿԴՀ հավաքականի կազմում:

DR Congo NT

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ