Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական ընտրական գոտու G խմբի 5-րդ տուրի կենտրոնական խաղում Նիդերլանդներն ու Լեհաստանը 1-1 հաշիվը գրանցեցին:
Դենզել Դյումֆրիսի գոլին պատասխանեց Մեթի Քեշը: Երկու հավաքականները Ֆինլանդիայի հետ 7-ական միավորով բաժանում են 1-3-րդ տեղերը:
A խմբում պայքարը սկսվեց սենսացիոն արդյունքով. Գերմանիայի հավաքականը հյուրընկալվելիս 0-2 հաշվով պարտվեց Սլովակիայի ազգային թիմին:
E խմբում Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիան մեկնարկեց Բուլղարիայի դեմ խաղում 3-0 հաշվով արտագնա հաղթանակով: Բելգիան էլ J խմբում հյուրընկալվելիս 6 անպատասխան գնդակ ուղարկեց Լիխտենշտայնի դարպասը: Ռուդի Գարսիայի թիմը երեք խաղից հետո 7 միավորով երրորդ տեղում է:
ԱԱ-2026-ի որակավորում, ընտրական փուլ, G խումբ, 5-րդ տուր
Նիդերլանդներ - Լեհաստան` 1-1
Դենզել Դյումֆրիս, 28 - Մեթի Քեշ, 80
A խումբ, առաջին տուր
Սլովակիա - Գերմանիա` 2-0
Դավիդ Հանցկո, 42, Դավիդ Ստրելեց, 55
Լյուքսեմբուրգ - Հյուսիսային Իռլանդիա` 1-3
E խումբ, առաջին տուր
Բուլղարիա - Իսպանիա` 0-3
Միկել Օյարսաբալ, 5, Մարկ Կուկուռելյա, 30, Միկել Մերինո, 38
J խումբ, 5-րդ տուր
Լիխտենշտայն - Բելգիա` 0-6
Մաքսիմ Դե Կույպեր, 29, Յուրի Տիլեմանս, 46, 70 (11մ) Արտուր Տեատե, 60, Կևին Դե Բրույնե, 62, Մալիք Ֆոֆանա, 90+1
ԱԱ-2026-ի եվրոպական ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


