Logo

ԱԱ-2026-ի որակավորում. Նիդերլանդները 8 գոլ խփեց, Ավստրիայի խոշոր հաշվով հաղթանակը, այլ արդյունքներ

00:45 / 11.06.2025Ֆուտբոլ
null

Աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի չորրորդ տուրում Նիդերլանդների հավաքականը սեփական դաշտում 8-0 հաշվով հաղթեց Մալթայի թիմին։

Ռոնալդ Կումանի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Մեմֆիս Դեպայը, որը հավասարվեց հավաքականի պատմության մեջ գլխավոր ռմբարկու Ռոբին վան Պերսիին։ Երկու ֆուտբոլիստներն էլ 102 խաղում 50-ական գոլ են խփել։

Նիդերլանդցիները 6 միավորով G խմբի առաջատարն են, Մալթան չորս խաղում 1 միավոր է վաստակել և վերջինն է` 5-րդը։

Ավստրիայի հավաքականը հյուրընկալվելիս 4-0 հաշվով հաղթեց Սան Մարինոյին և H խմբում 6 միավորով բարձրացավ երկրորդ տեղ։ Սան Մարինոն միավոր չունի ու 5-րդն է։

Սերբիան էլ տնային խաղում Ալեքսանդր Միտրովիչի հեթ-տրիկի շնորհիվ 3-0 հաշվով հաղթեց Անդորրային։

Սերբերն ընտրական այս ցիկլում առաջին հաղթանակը տարան և չորս միավորով K խմբում երրորդն են։ Անդորրան չորրորդ անընդմեջ պարտությունը կրեց ու եզրափակում է խումբը (5-րդ տեղ)։

ԱԱ-2026, Եվրոպական գոտու ընտրական մրցաշար, չորրորդ տուր

G խումբ

Նիդերլանդներ - Մալթա` 8-0 (տեսանյութ)

Մեմֆիս Դեպայ, 9 (11մ), 16, Վիրջիլ վան Դեյկ, 20, Խավի Սիմոնս, 61, Դոնիել Մալեն, 74, 80, Նոա Լանգ, 78, Միկի վան դե Վեն, 90+2

H խումբ

Սան Մարինո - Ավստրիա` 0-4 (տեսանյութ)

Մարկո Առնաուտովիչ, 3, 15, Միխայիլ Գրեգորիչ, 11, Քրիստոֆ Բաումգարտներ, 27

Ռումինիա - Կիպրոս` 2-0 (տեսանյութ)

Ֆլորին Տենասե, 43, Դենիս Ման, 45+2

K խումբ

Սերբիա - Անդորրա` 3-0 (տեսանյութ)

Ալեքսանդր Միտրովիչ, 12, 24, 53 (11մ)

Լատվիա - Ալբանիա` 1-1 (տեսանյութ)

Անտոնի Չեռնոմորդի, 45+4 - Անտոնի Չեռնոմորդի, 29 (ինքնագոլ)

Չիրացված 11-մետրանոց` Յանիկ Իկաունիեկ, 21 (Լատվիա)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ