Logo

ԱԱ-2026-ի որակավորում. Նիդերլանդների ու Հյուսիսային Մակեդոնիայի հաղթանակները

21:56 / 07.09.2025Ֆուտբոլ
null

Աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական ընտրական մրցաշարի 5-րդ տուրում Նիդերլանդների ազգային հավաքականը մրցակցի դաշտում 3-2 հաշվով հաղթեց Լիտվայի թիմին։

Ռոնալդ Կումանի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Մեմֆիս Դեպայը։

«Նարնջագույնները» 10 միավորով G խմբի առաջատարն են, Լիտվան 3 միավորով չորրորդն է։

Հանդիպումը ցուցադրվում էր «Ֆասթ Սպորտ»-ով։ Հեռուստաալիքով ժամը 22:45-ից կարող եք դիտել A խմբի Գերմանիա - Հյուսիսային Իռլանդիա հանդիպումը։

Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականն էլ տանը 5-0 հաշվով հաղթեց Լիխտենշտայնին` 11 միավորով գլխավորելով J խմբի մրցաշարային աղյուսակը։

Լիխտենշտայնը միավոր չունի ու վերջինն է` 5-րդը։

Հյուսիսային Մակեդոնիա - Լիխտենշտայն հանդիպումը «Ֆասթ Սպորտ 1»-ի ուղիղ եթերում էր։ Հաջորդիվ հեռուստաալիքով ժամը 22:45-ից կհեռարձակվի E խմբի Թուրքիա - Իսպանիա հանդիպումը։

ԱԱ-2026, եվրոպական ընտրական մրցաշար, 5-րդ տուր

G խումբ

Լիտվա - Նիդերլանդներ` 2-3

Գվիդաս Գինեյտիս, 36, Էդվինաս Գիրդվայինիս, 43 - Մեմֆիս Դեպայ, 11, 64, Քվինտեն Թիմբեր, 33

J խումբ

Հյուսիսային Մակեդոնիա - Լիխտենշտայն` 5-0

Էլիֆ Էլմաս, 15, Էնիս Բարդի, 52, Դարկո Չուրլինով, 56, Լիրիմ Քամիլի, 82, Լուկա Ստանկովսկի, 90

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ