Logo

ԱԱ-2026-ի որակավորում. Իսպանիայի և Թուրքիայի հաղթանակները

22:57 / 15.11.2025Ֆուտբոլ
null

Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականն աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի E խմբի նախավերջին տուրում հյուրընկալվեց Վրաստանի ազգային թիմին և հաղթեց 4-0 հաշվով:

Դուբլ գրանցեց հարձակվող Միկել Օյարսաբալը, մեկական գոլ էլ խփեցին Մարտին Սուբիմենդին ու Ֆերան Տոռեսը:

Զուգահեռ ընթացած խաղում Թուրքիայի հավաքականը տանը 2-0 հաշվով հաղթեց Բուլղարիայի ազգային թիմին: 18-րդ րոպեին 11-մետրանոցից հաշիվը բացեց Հաքան Չալհանօղլուն, իսկ 83-րդ րոպեին ինքնագոլ գրանցեց Աթանաս Չեռնևը:

Վերջին տուրից առաջ Իսպանիայի հավաքականը 15 միավորով առաջատարն է, Թուրքիան` 12 միավորով երկրորդը: Երեք օր անց Իսպանիայի հավաքականը կընդունի Թուրքիային, որին արտագնա խաղում հաղթել էր 6-0 հաշվով: Վրացիները 3 միավորով երրորդն են և այլևս չեն կարող պայքարել երկրորդ տեղի համար, Բուլղարիան միավոր չունի:

ԱԱ-2026, եվրոպական գոտու ընտրական մրցաշար

E խումբ

Վրաստան - Իսպանիա` 0-4

Միկել Օյարսաբալ, 11 (11մ), 63, Մարտին Սուբիմենդի, 22, Ֆերան Տոռես, 34

Թուրքիա - Բուլղարիա` 2-0

Հաքան Չալհանօղլու, 18 (11մ), Աթանաս Չեռնև, 83 (ինքնագոլ)

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ