Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հերթական տուրում կհյուրընկալվի Հունգարիայի թիմին: Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը:
Հունգարիա. Բալաժ Տոտ, Լոիկ Մագո, Ուիլի Օրբան, Աթիլա Շալայ, Միլոշ Կերկեզ, Անդրաշ Շաֆեր, Քալում Սթայլս, Բենդեգուժ Բոլա, Ալեքս Տոտ, Դոմինիկ Սոբոսլայ, Դանիել Լուկաշ:
Հայաստան. Հենրի Ավագյան, Սերգեյ Մուրադյան, Էրիկ Փիլոյան, Գեորգի Հարությունյան, Նաիր Թիկնիզյան, Կամո Հովհաննիսյան, Ուգոչուկվու Իվու, Էդուարդ Սպերցյան, Վահան Բիչախչյան, Տիգրան Բարսեղյան, Լուկաս Սելարայան:
Հունգարիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա Բուդապեշտի «Պուշկաշ Արենայում», Երևանի ժամանակով 19:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում: Հայաստանի հավաքականն այս խաղից երեք օր անց էլ կհյուրընկալվի Իռլանդիայի ազգային թիմին, որին նախորդ ամիս Երևանում հաղթել էր 2-1 հաշվով:
Հիշեցնենք, որ աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբում երկու տուրից հետո Պորտուգալիան 6 միավորով առաջատարն է, Հայաստանը՝ երեք միավորով երկրորդը, Հունգարիան և Իռլանդիան մեկական միավորով բաժանում են 3-4-րդ տեղերը:
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):
Կարդացեք նաև`


