Logo

ԱԱ-2026-ի որակավորում. Հոլանդի պենտա-տրիկը, Նորվեգիան 11 գոլ խփեց, Անգլիան` 5, Ֆրանսիայի հաղթանակը

00:58 / 10.09.2025Ֆուտբոլ
null

Աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի I խմբում Նորվեգիայի ազգային հավաքականը սեփական դաշտում 11-1 հաշվով ջախջախեց Մոլդովայի թիմին։

Տանտերերից պենտա-տրիկ գրանցեց Էռլինգ Հոլանդը, իսկ Տելո Ասգարդն աչքի ընկավ 4 գոլով։

Սոլե Սոլբակենի գլխավորած թիմը հաղթել է բոլոր 5 խաղերը և 15 միավորով խմբի առաջատարն է, Մոլդովան միավոր չունի և վերջինն է` 5-րդը։

Անգլիայի ազգային հավաքականը K խմբում Բելգրադում 5-0 հաշվով հաղթեց Սերբիային։

«Երեք առյուծներից» դարպասի մեկական գրավմամբ աչքի ընկան Հարի Քեյնը, Նոնի Մադուեկեն, Էզրի Կոնսան, Մարկ Գեհին ու Մարկուս Ռեշֆորդը։

Անգլիացիները նույնպես 100-տոկոսանոց արդյունք ունեն և 15 միավորով առաջին տեղում են։ Սերբիան 7 միավորով երրրորդն է։

Ֆրանսիայի ազգային հավաքականն էլ D խմբում 10 ֆուտբոլիստով 2-1 հաշվով կամային հաղթանակ տարավ Իսլանդիայի թիմի դեմ խաղում։

Դիդյե Դեշամի գլխավորած թիմից գոլ և ասիստ գրանցեց Կիլիան Մբապեն` օգնելով աչքի ընկնել նաև Բրեդլի Բարկոլային։

Ֆրանսիացիներն Օրելյան Չուամենիի հեռացումից հետո 68-րդ րոպեից խաղում էին 10 ֆուտբոլիստով։

«Եռագույնները» 6 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է, Իսլանդիան 3 միավորով երկրորդն է։

ԱԱ-2026, եվրոպական գոտու ընտրական մրցաշար

D խումբ

Ֆրանսիա - Իսլանդիա` 2-1

Կիլիան Մբապե, 45 (11մ), Բրեդլի Բարկոլա, 62 - Անդրի Գուդյոնսեն, 21

Հեռացում` Օրելյան Չուամենի, 68 (Ֆրանսիա)

H խումբ

Բոսնիա և Հերցեգովինա - Ավստրիա` 1-2

Էդին Ջեկո, 50 - Մարսել Զաբիթցեր, 49, Կոնրադ Լայմեր, 65

Հեռացում՝ Պատրիկ Ուիմեր, 90+4 (Ավստրիա)

Կիպրոս - Ռումինիա` 2-2

Լիոզոս Լիոզու, 29, Խարալամպոս Խարալամպուս, 76 - Դենիս Դրեգուշ, 2, 18

I խումբ

Նորվեգիա - Մոլդովա` 11-1

Ֆելիքս Մյուրե, 6, Էռլինգ Հոլանդ, 11, 36, 43, 52, 83, Մարտին Էդեգոր, 45+1, Տելո Ասգարդ, 67, 76, 79 (11մ), 90+1 - Լեո Օստիգարդ, 74 (ինքնագոլ)

K խումբ

Ալբանիա - Լատվիա` 1-0

Քրիստիան Ասլանի, 25 (11մ)

Սերբիա - Անգլիա` 0-5

Հարի Քեյն, 33, Նոնի Մադուեկե, 35, Էզրի Կոնսա, 52, Մարկ Գեհի, 75, Մարկուս Ռեշֆորդ, 90 (11մ)

Հեռացում՝ Նիկոլա Միլենկովիչ, 72 (Սերբիա)

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ