Logo

ԱԱ-2026-ի որակավորում. Հոլանդի հեթ-տրիկն ու Նորվեգիայի 6-րդ անընդմեջ հաղթանակը

22:54 / 11.10.2025Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Նորվեգիայի ազգային հավաքականն աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի I խմբում տարավ 6-րդ անընդմեջ հաղթանակը:

Իսրայելի դեմ տնային խաղում նորվեգացիները հաղթեցին 5-0 հաշվով, հեթ-տրիկ գրանցեց անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էռլինգ Հոլանդը, որը նաև վրիպեց 11-մետրանոցից: Գրանցվեց նաև երկու ինքնագոլ:

Նորվեգիայի հավաքականը 18 միավորով խմբի առաջատարն է, երկրորդ տեղում գտնվող Իտալիան 4 խաղից հետո ունի 9 միավոր:

ԱԱ-2026, եվրոպական գոտու ընտրական մրցաշար

I խումբ

Նորվեգիա - Իսրայել` 5-0

Անան Խալալի, 18 (ինքնագոլ), Էռլինգ Հոլանդ, 27, 63, 72, Իդան Մախմիաս, 28 (ինքնագոլ)

Չիրացված 11-մետրանոց` Էռլինգ Հոլանդ, 6 (Նորվեգիա)

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ