Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարում տարավ առաջին հաղթանակը` Երևանում 2-1 հաշվով առավելության հասնելով Իռլանդիայի թիմի դեմ խաղում։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին Էդուարդ Սպերցյանն ու Հրանտ-Լեոն Ռանոսը։ Մրցակցից դարպասի գրավմամբ աչքի ընկավ Էվան Ֆերգյուսոնը։
Հայաստանի հավաքականը F խմբում 3 միավորով բարձրացավ երկրորդ տեղ, Իռլանդիան 1 միավորով չորրորդն է։
Հայաստանի հավաքականն ընտրական մրցաշարում հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 11-ին` մրցակցի դաշտում մրցելով Հունգարիայի թիմի դեմ։
Հայաստան - Իռլանդիա հանդիպումը հեռարձակվում էր «Ֆասթ Սպորտ»-ով։ Ժամը 22:45-ից հեռուստաալիքով կարող եք դիտել F խմբի մյուս հանդիպումը` Հունգարիա - Պորտուգալիա։
ԱԱ-2026, եվրոպական գոտու ընտրական մրցաշար, երկրորդ տուր
F խումբ
Հայաստան - Իռլանդիա` 2-1
Էդուարդ Սպերցյան, 45+1, Հրանտ-Լեոն Ռանոս, 51- Էվան Ֆերգյուսոն, 57


