Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի հերթական խաղում Դուբլինի «Ավիվա» ստադիոնում 0-1 հաշվով պարտվեց Իռլանդիայի թիմին։
Հանդիպման միակ գոլը 70-րդ րոպեին խփեց «Ռոմայի» հարձակվող Էվան Ֆերգյուսոնը։
Հայաստանի հավաքականը 52-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստով. ոչ սպորտային պավածքի համար դաշտից հեռացվել էր թիմի ավագ Տիգրան Բարսեղյանը, որը գլխով հարվածել էր Ֆին Ազիզի դեմքին։
Իռլանդիան հաղթանակից հետո 4 միավորով բարձրացավ երրորդ տեղ, Հայաստանը 3 միավորով նահանջեց չորրորդ տեղ։
Խմբի առաջատարը 10 միավորով Պորտուգալիան է, Հունգարիան ունի 5 միավոր։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն ընտրական մրցաշարում հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 13-ին` Երևանում մրցելով Հունգարիայի հավաքականի դեմ։
ԱԱ-2026, եվրոպական գոտու ընտրական մրցաշար
F խումբ
Իռլանդիա - Հայաստան` 1-0
Էվան Ֆերգյուսոն, 70
Հեռացում` Տիգրան Բարսեղյան, 70 (Հայաստան)
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


