Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական ընտրական գոտու F խմբի առաջին տուրի Հայաստան - Պորտուգալիա խաղը կսպասարկի անգլիացի Էնթոնի Թեյլորի գլխավորած մրցավարական անձնակազմը, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Թեյլորին խաղադաշտում կօգնեն Գարի Բեսուիքն ու Ադամ Նանը, չորրորդ պաշտոնյան կլինի Ռոբերտ Ջոնսը, տեսաօգնականը Սթյուարթ Էտվելն է, նրա օգնականը՝ Պետեր Բենքսը:
Ավելի վաղ Թեյլորի նշանակման մասին գրել էր «Ֆասթ Սպորտ»-ի մեկնաբան, ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը:
Հիշեցնենք, որ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը սեպտեմբերի 6-ին կմրցի Պորտուգալիայի, իսկ սեպտեմբերի 9-ին` Իռլանդիայի հավաքականների դեմ։ Երկու հանդիպումներն էլ կկայանան Երևանի՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, կցուցադրվեն «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOS, Android):

