Logo

ԱԱ-2026-ի որակավորում. Հայաստան - Իռլանդիա խաղի մրցավարական անձնակազմը

16:59 / 07.09.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

ՈՒԵՖԱ-ն հաստատել է աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական ընտրական գոտու F խմբի երկրորդ տուրի Հայաստան - Իռլանդիա խաղի մրցավարական անձնակազմը:

Երևանի` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայանալիք խաղը կսպասարկի Վրաստանի մրցավարական անձնակազմ` Գոգա Կիկաչեիշվիլիի գլխավորությամբ:

Եզրերում նրան կօգնեն Դավիդ Ախվլեդիանին և Դավիդ Գաբիսոնիան, չորրորդ պաշտոնյան նիդերլանդցի Դենիս Հիգլերն է: Մրցավարի տեսաօգնականը նիդերլանդցի Ռիչարդ Մարտենսն է, նրա օգնականը՝ վրացի Գեորգի Կրուաշվիլին:

Խաղը կկայանա սեպտեմբերի 9-ին, ժամը 19:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ