Logo

ԱԱ-2026-ի որակավորում. Գերմանիայի հավաքականի հայտացուցակը

16:24 / 08.11.2025Ֆուտբոլ
null

Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը հրապարակել է առաջիկա հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը։

Դարպասապահներ. Նոա Աթուբոլու («Ֆրայբուրգ»), Օլիվեր Բաուման («Հոֆենհայմ»), Ֆին Դամեն («Աուգսբուրգ»), Ալեքսանդր Նյուբել («Շտուտգարտ»)։

Պաշտպաններ. Վալդեմար Անտոն («Բորուսիա Դորտմունդ»), Ռիդլե Բակու («Լայպցիգ»), Նաթանիել Բրաուն («Այնտրախտ»), Յոզուա Կիմիխ («Բավարիա»), Ֆելիքս Նմեչա («Բորուսիա Դորտմունդ»), Ալեքսանդր Պավլովիչ («Բավարիա»), Դավիդ Ռաում («Լայպցիգ»), Նիկո Շլոտերբեկ («Բորուսիա Դորտմունդ»), Ջոնաթան Տա («Բավարիա»), Մալիկ Թիաու («Նյուքասլ»)։

Կիսապաշտպաններ/հարձակվողներ. Կարիմ Ադեյեմի («Բորուսիա Դորտմունդ»), Նադիմ Ամիրի («Մայնց»), Յոնաթան Բուրկարդտ («Այնտրախտ»), Սայիդ Էլ Մալա («Քյոլն»), Սերժ Գնաբրի («Բավարիա»), Լեոն Գորեցկա («Բավարիա»), Ջեյմի Լևելինգ («Այնտրախտ»), Լերոյ Սանե («Գալաթասարայ»), Կևին Շադե («Բրենթֆորդ»), Ֆլորիան Վիրց («Լիվերպուլ»), Նիկ Վոլթեմադե («Նյուքասլ»)։

«Բունդեսմանշաֆթն» ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի A խմբում նոյեմբերի 14-ին մրցակցի դաշտում կհանդիպի Լյուքսեմբուրգի թիմին, իսկ նոյեմբերի 17-ին Լայպցիգում կմրցի Սլովակիայի դեմ։

Գերմանացիները 4 խաղից հետո 9 միավորով խմբի առաջատարն են։

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ