ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի K խմբի վերջին տուրում Անգլիայի ազգային հավաքականը մրցակցի դաշտում 2-0 հաշվով հաղթեց Ալբանիայի թիմին։ «Երեք առյուծներից» դուբլ գրանցեց Հարի Քեյնը։
Թոմաս Տուխելի գլխավորած թիմն ընտրական մրցաշարի բոլոր 8 խաղերը հաղթեց առանց գոլ բաց թողնելու` 24 միավորով գրավելով առաջին տեղը։ Ալբանիան 14 միավորով երկրորդն է ու կմասնակցի անցումային փլեյ-օֆֆին։
Ֆրանսիայի հավաքականը նույնպես որակավորման փուլն ավարտեց հաղթանակով` մրցակցի դաշտում 3-1 հաշվով առավելության հասնելով Ադրբեջանի դեմ խաղում։
Ուկրաինայի հավաքականն էլ 2-0 հաշվով հաղթեց Իսլանդիային։
Ֆրանսիացիները 16 միավորով առաջինն են D խմբում։ Ուկրաինան 10 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը` նվաճելով անցումային փլեյ-օֆֆի ուղեգիր։
ԱԱ-2026, եվրոպական գոտու ընտրական մրցաշար
D խումբ
Ադրբեջան - Ֆրանսիա` 1-3
Ռենատ Դադաշով, 4 - Ժան-Ֆիլիպ Մատետա, 17, Մագնես Ակլիուշ, 30, Շահրուդին Մահամադալիև, 45 (ինքնագոլ)
Ուկրաինա - Իսլանդիա` 2-0
Ալեքսանդր Զուբկով, 83, Ալեքսեյ Գուցուլյակ, 90+3
K խումբ
Ալբանիա - Անգլիա` 0-2
Հարի Քեյն, 74, 82
Սերբիա - Լատվիա` 2-1
Ալեքսանդր Կատայ, 49, Ալեքսանդր Ստանկովիչ, 60 - Վլադիսլավ Գուստովսկի, 12


