Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարում կայացան հերթական խաղերը:
Աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիան D խմբում Ռեյկյավիկում անսպասելիորեն չհաղթեց Իսլանդիայի հավաքականին. գրանցվեց 2-2 հաշիվը: Ֆրանսիայի հավաքականից գոլ խփեցին հարձակվողներ Քրիստոֆեր Նկունկուն և Ժան-Ֆիլիպ Մատետան: Ի դեպ, հաշիվը բացել էր Իսլանդիայի հավաքականը:
Դիդյե Դեշամի գլխավորած թիմը 10 միավորով խմբի առաջատարն է, Ուկրաինան 7 միավորով երկրորդն է, Իսլանդիան` 4 միավորով երրորդը:
A խմբում Գերմանիայի հավաքականը հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթեց Հյուսիսային Իռլանդիայի թիմին: Խմբի մյուս խաղում Սլովակիան տանը երկու անպատասխան գնդակ ուղարկեց Լյուքսեմբուրգի հավաքականի դարպասը:
Գերմանիան և Սլովակիան 9-ական միավոր ունեն, Հյուսիսային Իռլանդիան` 6:
J խմբում Բելգիայի հավաքականը հյուրընկալվելիս 4-2 հաշվով հաղթեց Ուելսին: Դուբլ գրանցեց կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն, որը երկու գոլերն էլ խփեց 11-մետրանոցից: Խմբի մյուս խաղում Հյուսիսային Մակեդոնիան և Ղազախստանը գրանցեցին 1-1 հաշիվը:
Բելգիացիները 14 միավորով առաջին տեղում են, Հյուսիսային Մակեդոնիան 13 միավորով երկրորդն է, Ուելսը` 10 միավորով երրորդը:
ԱԱ-2026, եվրոպական գոտու ընտրական մրցաշար
A խումբ
Հյուսիսային Իռլանդիա - Գերմանիա` 0-1
Նիկ Վոլտեմադե, 31
Սլովակիա - Լյուքսեմբուրգ` 2-0
B խումբ
Սլովենիա - Շվեյցարիա` 0-0
Շվեդիա - Կոսովո` 0-1
Ֆիսնիկ Ասլանի, 32
D խումբ
Իսլանդիա - Ֆրանսիա` 2-2
Վիկտոր Պալսոն, 39, Կրիստիան Հլինասոն, 70 - Քրիստոֆեր Նկունկու, 63, Ժան-Ֆիլիպ Մատետա, 68
Ուկրաինա - Ադրբեջան` 2-1
J խումբ
Ուելս - Բելգիա` 2-4
Ջո Ռոդոն, 8, Նաթան Բրոդհեդ, 89 - Կևին Դե Բրույնե, 18 (11մ), 76 (11մ), Թոմա Մենյե, 24, Լեանդրո Տրոսար, 90
Հյուսիսային Մակեդոնիա - Ղազախստան` 1-1
Էնիս Բարդի, 74 - Դինմուհամեդ Քարաման, 54
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


