Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հերթական խաղային օրը միաժամանակ կայացավ 10 հանդիպում:
Աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականը 2-0 հաշվով հաղթեց Ուկրաինայի ազգային թիմին և հաջող մեկնարկ գրանցեց D խմբում: Այդուհանդերձ, խմբի առաջատար դարձավ Իսլանդիայի հավաքականը, որը 5-0 հաշվով ջախջախեց Ադրբեջանի թիմին:
Իտալիայի հավաքականը շոկային մեկնարկից հետո սկսել է միավորներ վաստակել և խմբում երկրորդ հաղթանակը տարավ: Ջենարո Գատուզոյի թիմը 5 անպատասխան գնդակ ուղարկեց Էստոնիայի հավաքականի դարպասը, սակայն շարունակում է հետ մնալ առաջատարներ Իսրայելից (9 միավոր) և Նորվեգիայից (12):
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշար
B խումբ, 1-ին տուր
Շվեյցարիա – Կոսովո` 4-0
Մանուել Ականջի, 22, Բրել Էմբոլո, 25, 45, Սիլվան Վիդմեր, 39
Սլովենիա – Շվեդիա՝ 2-2
Սանդի Լովրիչ, 46, Ժան Վիպոտնիկ, 90 – Էնթոնի Էլանգա, 18, Յասին Այարի, 73
C խումբ, 1-ին տուր
Հունաստան - Բելառուս` 5-1
Կոնստանտինոս Կարետսաս, 3, Վանգելիս Պավլիդիս, 17, Անաստասիոս Բակասետաս, 21, Դիմիտրիոս Կուրբելիս, 36, Խրիստոս Ցոլիս, 63 – Գերման Բարկովսկի, 72
Դանիա – Շոտլանդիա՝ 0-0
D խումբ, 1-ին տուր
Ուկրաինա – Ֆրանսիա՝ 0-2
Մայքլ Օլիսե, 10, Կլիան Մբապե, 82
Իսլանդիա – Ադրբեջան՝ 5-0
Վիկտոր Պալսոն, 45+2, Իսակ Յոհանեսոն, 47, 56, Ալբերտ Գուդմունսոն, 66, Կրիստիան Հլինսոն, 73
I խումբ, 5-րդ տուր
Իտալիա – Էստոնիա՝ 5-0
Մոյզե Քին, 58, Մատեո Ռետեգի, 69, 89, Ջիակոմո Ռասպադորի, 71, Ալեսանդրո Բաստոնի, 90+2
Մոլդովա – Իսրայել՝ 0-4
Դոր Պերեց, 15, Մանոր Սոլոմոն, 35, Տաի Բարիբո, 59, Օսկար Գլուխ, 77
L խումբ, 5-րդ տուր
Չեռնոգորիա – Չեխիա՝ 0-2
Լուկաս Չերվ, 3, Վացլավ Չեռնի, 90+6
Ֆարերյան կղզիներ – Խորվաթիա՝ 0-1
Անդրե Կրամարիչ, 31
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


