Բելգիայի ազգային հավաքականն աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի J խմբի նախավերջին տուրում հյուրընկալվելիս 1-1 հաշիվը գրանցեց Ղազախստանի թիմի հետ:
9-րդ րոպեին տանտերերից հաշիվը բացեց 17-ամյա հարձակվող Դաստան Սատպաևը, 48-րդ րոպեին Բելգիայի հավաքականից պատասխանեց թիմի ավագ Հանս Վանակենը:
Բելգիայի հավաքականը վերջին տուրից առաջ 15 միավորով առաջին տեղում է, 13 միավոր ունի երկրորդ տեղում գտնվող Հյուսիսային Մակեդոնիան, 10 միավոր` առաջատար եռյակը եզրափակող Ուելսը: Վերջին տուրում Բելգիայի հավաքականը տանը կմրցի Լիխտենշտայնի թիմի դեմ: Ղազախստանի հավաքականի համար ընտրական փուլն ավարտվեց. թիմն 8 խաղում վաստակեց նույնքան միավոր և զբաղեցրեց չորրորդ տեղը:
ԱԱ-2026, եվրոպական գոտու ընտրական մրցաշար
J խումբ
Ղազախստան - Բելգիա` 1-1
Դաստան Սատպաև, 9 - Հանս Վանակեն, 48
Հեռացում` Իսլամ Չեսնոկով, 79 (Ղազախստան)
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


