Մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի երկրորդ տուրը:
Անգլիայի ազգային հավաքականը երկրորդ հաղթանակը տարավ: Այս անգամ գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում 3-0 հաշվով հաղթեց Լատվիայի հավաքականին:
Անգլիացիների կազմում իրենց առաջին գոլերը խփեցին Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Ռիս Ջեյմսը և «Քրիստալ Փելասի» հարձակվող Էբերեչի Էզեն: Գոլ խփեց նաև հավաքականի գլխավոր ռմբարկու, Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը:
K խմբի մյուս խաղում առաջին տուրում Անգլիային պարտված Ալբանիայի հավաքականը տանը 3-0 հաշվով հաղթեց Անդորրային:
G խմբում էլ երկրորդ հաղթանակը տարավ Լեհաստանի ազգային հավաքականը: Լեհերը տանը հունական «Պանատինայկոսի» հարձակվող Կարոլ Սվիդերսկիի դուբլի շնորհիվ հաղթեցին Մալթային` 2-0:
ԱԱ-2026-ի որակավորման փուլ, երկրորդ տուր
K խումբ
Անգլիա - Լատվիա` 3-0 (տեսանյութ)
Ռիս Ջեյմս, 38, Հարի Քեյն, 68, Էբերեչի Էզե, 76
Ալբանիա - Անդորրա` 3-0 (տեսանյութ)
Ռեյ Մանայ, 9, 19, Միտրո Ուզունի, 90+2
H խումբ
Բոսնիա և Հերցեգովինա - Կիպրոս` 2-1 (տեսանյութ)
Սան Մարինո - Ռումինիա` 1-5 (տեսանյութ)
G խումբ
Լեհաստան - Մալթա` 2-0 (տեսանյութ)
Կարոլ Սվիդերսկի, 27, 51
Հեռացում` Յլյաս Չուարեֆ, 90+1 (Մալթա)
Լիտվա - Ֆինլանդիա` 2-2 (տեսանյութ)