Logo

ԱԱ-2026-ի որակավորում. Անգլիայի չորրորդ անընդմեջ հաղթանակը

22:16 / 06.09.2025Ֆուտբոլ
null

Անգլիայի ազգային հավաքականն աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական ընտրական մրցաշարում չորրորդ անընդմեջ հաղթանակը տարավ` սեփական դաշտում 2-0 հաշվով առավելության հասնելով Անդորրայի դեմ խաղում։

Թոմաս Տուխելի գլխավորած թիմից դարպասի գրավմամբ աչքի ընկավ Դեկլան Ռայսը, իսկ մրցակցի պաշտպան Քրիստիան Գարսիան գրանցեց ինքնագոլ։

Անգլիայի հավաքականը 12 միավորով առաջինն է K խմբում, Անդորրայի թիմը պարտվել է բոլոր 5 խաղերը ու վերջինն է` 5-րդը։

Հանդիպումը «Ֆասթ Սպորտ 1»-ի ուղիղ եթերում էր։

ԱԱ-2026, եվրոպական ընտրական մրցաշար, 5-րդ տուր

K խումբ

Անգլիա - Անդորրա` 2-0

Քրիստիան Գարսիա, 25 (ինքնագոլ), Դեկլան Ռայս, 67

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ