Logo

ԱԱ-2026-ի որակավորում. Անգլիայի, Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականների երրորդ անընդմեջ հաղթանակը

21:52 / 07.06.2025Ֆուտբոլ
null

Եվրոպայում շարունակվում է աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական մրցաշարի երրորդ տուրը:

Անգլիայի հավաքականը K խմբում երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ: Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած հավաքականը Կատալոնիայում հյուրընկալվեց Անդորրայի թիմին և հաղթեց 1-0 հաշվով: Խաղի միակ գոլը 50-րդ րոպեին խփեց անգլիացիների ավագ, Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը: Անգլիացիների պատմության մեջ գլխավոր ռմբարկուն 72 գոլ ունի հավաքականում:

H խմբում էլ երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականը, որը տանը հարձակվող Էդին Ջեկոյի գոլի շնորհիվ 1-0 հաշվով հաղթել է Սան Մարինոյի թիմին:

Անգլիացիներն ու բոսնիացիներն 9-ական միավորով իրենց խմբերի առաջատարն են:

ԱԱ-2026, Եվրոպական գոտու ընտրական մրցաշար, երրորդ տուր

K խումբ

Անդորրա - Անգլիա` 0-1 (տեսանյութ)

Հարի Քեյն, 50

H խումբ

Բոսնիա և Հերցեգովինա - Սան Մարինո` 1-0 (տեսանյութ)

Էդին Ջեկո, 66

G խումբ

Մալթա - Լիտվա` 0-0 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ