Անգլիան եվրոպական առաջին հավաքականն է, որը նվաճեց աշխարհի 2026թ. առաջնության ուղեգիր։
«Երեք առյուծները» եվրոպական գոտու ընտրական մրցաշարի 6-րդ խաղում մրցակցի դաշտում 5-0 հաշվով հաղթեցին Լատվիային, 18 միավորով առաջին տեղում են և ապահովել են տեղը Մունդիալում։ Լատվիան 5 միավորով չորրորդն է։
Հունգարիայի հավաքականը մրցակցի դաշտում անսպասելիորեն ոչ-ոքի (2-2) կորզեց Պորտուգալիայից։
Տանտերերը Կրիշտիանու Ռոնալդուի դուբլի շնորհիվ հաղթում էին, բայց Դոմինիկ Սոբոսլայը 90+1-ին խփած գոլով Մարկո Ռոսիի գլխավորած թիմին փրկեց պարտությունից։
Պորտուգալացիները 10 միավորով F խմբի առաջատարն են, Հունգարիան 5 միավորով երկրորդն է։ Այս խմբում ընդգրկված են նաև Իռլանդիայի ու Հայաստանի հավաքականները, որոնք ունեն համապատասխանաբար 4 ու 3 միավոր։
Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիան չորրորդ անընդմեջ հաղթանակը տարավ` Վալյադոլիդում 4-0 հաշվով առավելության հասնելով Բուլղարիայի դեմ խաղում։ «Ֆուրիա ռոխան» 12 միավորով E խմբի առաջատարն է, Բուլղարիան պարտվել է բոլոր խաղերն ու վերջինն է` չորրորդը։
Իտալիան էլ սեփական դաշտում 3-0 հաշվով հաղթեց Իսրայելին, 15 միավորով երկրորդն է I խմբում` ապահովելով տեղը նվազագույնն անցումային փլեյ-օֆֆում։ Իսրայելը 9 միավորով երրորդն է։
ԱԱ-2026, եվրոպական գոտու ընտրական մրցաշար
E խումբ
Իսպանիա - Բուլղարիա` 4-0
Միկել Մերինո, 35, 57, Աթանաս Չերնև, 79 (ինքնագոլ), Միկել Օյարսաբալ, 90+2 (ինքնագոլ)
Թուրքիա - Վրաստան` 4-1
Կենան Յիլդիզ, 14, Մերիհ Դեմիրալ, 22, 52, Յունուս Ակգյուն, 35 - Գիորգի Կոչորաշվիլի, 64
F խումբ
Պորտուգալիա - Հունգարիա` 2-2
Կրիշտիանու Ռոնալդու, 22, 45+3 - Աթիլա Սալայ, 8, Դոմինիկ Սոբոսոլայ, 90+1
I խումբ
Իտալիա - Իսրայել` 3-0
Մատեո Ռետեգի, 45+2, 74, Ջանլուկա Մանչինի, 90+3
Էստոնիա - Մոլդովա` 1-1
Մատիաս Կյայտ, 12 - Շտեֆան Բոդիշտյանու, 64
K խումբ
Լատվիա - Անգլիա` 0-5
Էնթոնի Գորդոն, 26, Հարի Քեյն, 44, 45+4 (11), Մաքսիմ Տոնիսևս, 58 (ինքնագոլ), Էբերեչի Էզե, 86
Անդորրա - Սերբիա` 1-3
Գիլյոմ Լոպես, 17 - Քրիստիան Գարսիա, 19 (ինքնագոլ), Դուշան Վլահովիչ, 54, Ալեքսանդր Միտրովիչ, 77 (11մ)
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):
Կարդացեք նաև`


