ՖԻՖԱ-ն հաստատել է ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության խաղերի ժամանակացույցը:
Բացման խաղը տեղի կունենա հունիսի 11-ին. կմրցեն Մեքսիկայի և Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականները: Այս հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
Խմբային փուլում յուրաքանչյուր օր խաղերը կանցկացվեն տարբեր ժամերի, մասնավորապես` հանդիպումներ կկայանան Երևանի ժամանակով 20:00-ին, 21:00-ին, 23:00-ին, 00:00-ին, 02:00-ին, 03:00-ին, 05:00-ին, 06:00-ին և 08:00-ին: Խմբային փուլը կավարտվի հունիսի 28-ին:
Մունդիալը կանցկացվի 3 երկրում` ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում: Առաջին անգամ մրցաշարին կմասնակցեն 48 երկրի ազգային հավաքականներ:
A խումբ
Մեքսիկա
Հարավաֆրիկյան Հանրապետություն
Հարավային Կորեա
Դանիա/Հյուսիսային Մակեդոնիա/Չեխիա/Իռլանդիա
B խումբ
Կանադա
Իտալիա/Հյուսիսային Իռլանդիա/Բոսնիա և Հերցեգովինա/Ուելս
Կատար
Շվեյցարիա
C խումբ
Բրազիլիա
Մարոկկո
Հայիթի
Շոտլանդիա
D խումբ
ԱՄՆ
Պարագվայ
Ավստրալիա
Թուրքիա/Ռումինիա/Սլովակիա/Կոսովո
E խումբ
Գերմանիա
Կյուրասաո
Կոտ դ'Իվուար
Էկվադոր
F խումբ
Նիդերլանդներ
Ճապոնիա
Ուկրաինա/Շվեդիա/Լեհաստան/Ալբանիա
Թունիս
G խումբ
Բելգիա
Եգիպտոս
Իրան
Նոր Զելանդիա
H խումբ
Իսպանիա
Կաբո Վերդե
Սաուդյան Արաբիա
Ուրուգվայ
I խումբ
Ֆրանսիա
Սենեգալ
Իրաք/Բոլիվիա/Սուրինամ
Նորվեգիա
J խումբ
Արգենտինա
Ալժիր
Ավստրիա
Հորդանան
K խումբ
Պորտուգալիա
Կոնգո ԴՀ/Նոր Կալեդոնիա/Ճամայկա
Ուզբեկստան
Կոլումբիա
L խումբ
Անգլիա
Խորվաթիա
Գանա
Պանամա
104 matches. Locked in.
— FIFA World Cup (@FIFAWorldCup) December 6, 2025
The #FIFAWorldCup 2026™ match schedule ⤵️ pic.twitter.com/ZYofjO8z41


