Logo

ԱԱ-2026-ի բացման խաղը կկայանա Մեքսիկայում, եզրափակիչը՝ ԱՄՆ-ում

14:17 / 05.02.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի 2026թ․ աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը կկայանա ԱՄՆ-ում։ Խաղը կընդունի Իստ-Ռատերֆորդ քաղաքի «Մեթլայֆ-Սթեդիումը»։ Նյու Ջերսի նահանգի ամենամեծ մարզական կառույցը հյուրընկալում է 82500 հանդիսական։

ԱՄՆ-ում կկայանա նաև բրոնզե մեդալի համար հանդիպումը, որը կընդունի Մայամիում գտնվող «Հարդ Ռոք Սթեդիումը», հաղորդում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Մունդիալ-2026-ի բացման հանդիպումը կկայանա Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի «Ացտեկա» ստադիոնում (83 հազար հանդիսական)։ Այդ ստադիոնում անցկացվել են 1968թ․ Օլիմպիական խաղերի մրցումներ, ինչպես նաև ԱԱ-1970-ի ու ԱԱ-1986-ի խաղեր։

Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ը կկայանա ԱՄՆ-ի, Մեքսիկայի ու Կանադայի 16 քաղաքներում։ Պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնությանը կմասնակցի 48 հավաքական, կանցկացվի 104 հանդիպում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ