Ամռանը կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության 1 միլիոնից ավելի տոմս է վաճառվել, հաղորդում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը:
212 երկրներից և տարածքներից երկրպագուներ պատրաստվում են աշխարհի առաջնությանը մասնակցելուն, որը կկայանա Միացյալ Նահանգներում, Կանադայում ու Մեքսիկայում: Հյուրընկալող երկրների քաղաքացիներից հետո եվրոպացիներն են ամենաակտիվ գնորդները, մասնավորապես` անգլիացիները, գերմանացիները, իսպանացիներն ու ֆրանսիացիները: Նաև ակտիվորեն տոմսեր են գնում Բրազիլիայից, Կոլումբիայից ու Արգենտինայից:
Հիշեցնենք, որ առաջին անգամ Մունդիալին կմասնակցեն 48 երկրի ազգային հավաքականներ: Նաև պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնությունը կանցկացվի երեք երկրում:
Over one million FIFA World Cup 26 tickets have been sold! 🤩
— FIFA (@FIFAcom) October 16, 2025
Fans from 212 countries and territories have purchased tickets for the tournament 🙌


