ՀՖՖ մամուլի ծառայությունը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի խաղացանկն աշխարհի 2026 թ. առաջնության որակավորման փուլում։
Հայաստանի հավաքանը վիճակահանության արդյունքում ընդգրկվել է F խմբում և մրցելու է Ազգերի լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչի Պորտուգալիա - Դանիա դիմակայության հաղթողի, Հունգարիայի և Իռլանդիայի թիմերի դեմ։
Հայաստանի հավաքականի խաղացանկը.
Սեպտեմբերի 6` Հայաստան - Պորտուգալիա/Դանիա
Սեպտեմբերի 9` Հայաստան - Իռլանդիա
Հոկտեմբերի 11` Հունգարիա - Հայաստան
Հոկտեմբերի 14` Իռլանդիա - Հայաստան
Նոյեմբերի 13` Հայաստան - Հունգարիա
Նոյեմբերի 16` Պորտուգալիա/Դանիա - Հայաստան
Որակավորման փուլի 12 խմբերի հաղթողները կնվաճեն աշխարհի առաջնության խմբային փուլի ուղեգիր, իսկ երկրորդ տեղը գրաված հավաքականներն ու Ազգերի լիգայի խաղարկության լավագույն չորս թիմերը պայքարը կշարունակեն փլեյ-օֆֆում և կվիճարկեն ևս չորս ուղեգիր։