Բրազիլիայի հավաքականը վստահ հաղթանակով սկսեց ֆուտբոլի 2026թ. աշխարհի առաջնության հարավամերիկյան գոտու որակավորման փուլը։
Առաջին տուրում աշխարհի 5-ակի չեմպիոնն ընդունեց Բոլիվիայի հավաքականին ու հաղթեց 5-1 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձան Մադրիդի «Ռեալի» վինգեր Ռոդրիգոն ու Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալ» ակումբի նորեկ Նեյմարը, որը նաև մեկ անգամ վրիպեց 11-մետրանոցից։
31-ամյա Նեյմարը գերազանցեց Պելեի ռեկորդը և 79 գոլով դարձավ Բրազիլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն։ Լեգենդար Պելեն ազգային թիմում խփել է 77 գոլ։
Բրազիլիայի հավաքականը հաջորդ ընտրական խաղը կանցկացնի սեպտեմբերի 12-ին՝ հյուրընկալվելով Բոլիվիայի հավաքականին։
Աշխարհի առաջնության որակավորման փուլ, առաջին տուր
Բրազիլիա - Բոլիվիա՝ 5-0
Ռոդրիգո, 24, 53, Ռաֆինիա, 47, Նեյմար, 61, 90+5 - Վիկտոր Աբրեգո, 78
Վրիպում 11-մետրանոցից՝ Նեյմար, 17