Logo

ԱԱ-2026. Բրազիլիայի հաղթանակն ու Ուրուգվայի ոչ-ոքին Սուարեսի հրաժեշտի խաղում

10:31 / 07.09.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի 2026թ. աշխարհի առաջնության հարավամերիկյան գոտու ընտրական փուլի 7-րդ տուրում կայացել են ևս երեք հանդիպումներ:

Աշխարհի 5-ակի չեմպիոն Բրազիլիայի հավաքականն ընդունել է Էկվադորին և հաղթել 1-0 հաշվով: Խաղի միակ գոլը 30-րդ րոպեին խփել է Մադրիդի «Ռեալի» վինգեր Ռոդրիգոն:

Ուրուգվայի հավաքականն էլ գոլազուրկ ոչ-ոքիով է ավարտել Պարագվայի դեմ տնային հանդիպումը։ Մեկնարկային կազմում առանց փոխարինման հանդես է եկել ամերիկյան «Ինտեր Մայամիի» 37-ամյա հարձակվող Լուիս Սուարեսը, որը վերջին հանդիպումն է անցկացրել Ուրուգվայի հավաքականի կազմում։ Ուրուգվայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն ազգային թիմում կազմում անցկացրել է 143 խաղ, խփել է 69 գոլ ու կատարել 29 գոլային փոխանցում: «Լա Սելեստեի» հետ Սուարեսը 2011-ին դարձել է Կոպա Ամերիկայի հաղթող և մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ:

Այս տուրում ոչ-ոքի են գրանցել նաև Կոլումբիայի և Պերուի հավաքականները: Արտագնա խաղում կոլումբացիներին պարտությունից փրկել է անգլիական «Լիվերպուլի» վինգեր Լուիս Դիասի` 82-րդ րոպեին խփած գոլը:

Ուրուգվայը 14 միավորով երկրորդն է, Կոլումբիան` 13 միավորով երրորդը, Բրազիլիան` 10 միավորով չորրորդը, Էկվադորը` 8 միավորով 6-րդը, Պարագվայը` 6 միավորով 7-րդը, Պերուն` երեք միավորով 10-րդը:

ԱԱ-2026-ի հարավամերկյան գոտու ընտրական փուլ, 7-րդ տուր

Բրազիլիա - Էկվադոր` 1-0

Ռոդրիգո, 30

Ուրուգվայ - Պարագվայ` 0-0

Պերու - Կոլումբիա` 1-1

Ալեքսանդր Կալյենս, 68 - Լուիս Դիաս, 82

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ