Ֆուտբոլի 2026թ. աշխարհի առաջնության հարավամերիկյան գոտու որակավորման փուլում կայացան են երկրորդ տուրի հանդիպումները։
Աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականը մրցակցի խաղադաշտում 3-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Բոլիվիայի թիմի նկատմամբ։ Ամերիկյան «Ինտեր Մայամիի» 36-ամյա հարձակվող Լիոնել Մեսին չէր մասնակցում խաղին։
Բրազիլացիները 1-0 հաշվով արտագնա հաղթանակի հասան Պերուի հավաքականի նկատմամբ։ Հաղթական գոլը խաղի վերջին րոպեին խփեց ֆրանսիական ՊՍԺ-ի պաշտպան Մարկինյոսը՝ աչքի ընկնելով Նեյմարի փոխանցումից հետո։
Արգենտինայի ու Բրազիլիայի հավաքականները 6-ական միավորոն գլխավորում են մրցաշարային աղյուսակը։
Աշխարհի առաջնության որակավորման փուլ, երկրորդ տուր
Բոլիվիա – Արգենտինա՝ 0-3
Էնցո Ֆերնանդես, 31, Նիկոլաս Տալյաֆիկո, 42, Նիկոլաս Գոնսալես, 83
Հեռացում՝ Ռոբերտո Ֆերնանդես, 39 (Բոլիվիա)
Պերու – Բրազիլիա՝ 0-1
Մարկինյոս, 90
Էկվադոր – Ուրուգվայ՝ 2-1
Չիլի – Կոլումբիա՝ 0-0
Վենեսուելա – Պարագվայ՝ 1-0