2026թ․ աշխարհի առաջնության հարավամերիկյան գոտու որակավորման մրցաշարի 11-րդ տուրը հաջող չէր Արգենտինայի ու Բրազիլիայի հավաքականների համար։
Աշխարհի չեմպիոն արգենտինացիները հյուրընկալվելիս 1-2 հաշվով պարտվեցին Պարագվային, իսկ Բրազիլիայի հավաքականը 1-1 հաշվով ավարտեց Վենեսուելայի դեմ արտագնա հանդիպումը։
Արգենտինան 22 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, Բրազիլիան ունի 17 միավոր և երրորդն է։
ԱԱ-2026-ի ընտրական փուլ, հարավամերիկյան գոտի, 11-րդ տուր
Պարագվայ – Արգենտինա՝ 2-1
Անտոնիո Սանաբրիա, 19, Օմար Ալդերետե, 47 – Լաուտարո Մարտինես, 11
Վենեսուելա – Բրազիլիա՝ 1-1
Տելասկո Սեգովիա, 46 – Ռաֆինյա, 43
Վրիպում 11-մետրանոցից՝ Վինիսիուս Ժունիոր, 62