Logo

ԱԱ-2026. Արգենտինան հաղթեց, Բրազիլիան միավորներ կորցրեց

10:11 / 20.11.2024Ֆուտբոլ
null

Աշխարհի 2026 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 12-րդ տուրում Բրազիլիայի հավաքականը տանը ոչ-ոքի (1-1) խաղաց Ուրուգվայի հետ:

Սելեսաոյի կազմում գոլի հեղինակ դարձավ բրազիլական «Ֆլամենգոյի» խաղացող Ժերսոնը, իսկ հյուրերից աչքի ընկավ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն:

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականն էլ նվազագույն հաշվով տնային հաղթանակ տարավ Պերուի նկատմամբ: Ալբիսելեստեի կազմում միակ գոլը խփեց իտալական «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը:

Արգենտինան 25 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, Բրազիլիան ունի 18 միավոր և նահանջեց 5-րդ տեղ։

ԱԱ-2026, որակավորման փուլ, Հարավային Ամերիկայի գոտի, 12-րդ տուր

Բրազիլիա – Ուրուգվայ՝ 1-1

Ժերսոն, 62 – Ֆեդերիկո Վալվերդե, 52

Արգենտինա - Պերու` 1-0

Լաուտարո Մարտինես, 55

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա