ԱԱ-2026-ի հարավամերիկյան գոտու որակավորման մրցաշարի 9-րդ տուրում Բրազիլիայի հավաքականն արտագնա խաղում 2-1 հաշվով կամային հաղթանակ տարավ Չիլիի նկատմամբ:
Տանտերերի կազմում երկրորդ րոպեին հաշիվը բացեց Էդուարդո Վարգասը: Առաջին կեսի ավելացված ժամանակում հաշվի հավասարակշռությունը վերականգնեց Իգոր Ժեզուսը, իսկ 89-րդ րոպեին բրազիլացիների հաղթական գոլը խփեց Լուիս Էնրիկեն:
Այս հաղթանակից հետո Սելեսաոն վաստակեց 13 միավոր և բարձրացավ 4-րդ տեղ:
Աշխարհի գործող չեմպիոն Արգենտինան հյուրընկալվելիս չկարողացավ հաղթել Վենեսուելային՝ 1-1: Հանդիպման 13-րդ րոպեին Ալբիսելեստեն Նիկոլաս Օտամենդիի գոլի շնորհիվ առաջ անցավ հաշվի մեջ: Տանտերերը հաշիվը հավասարեցրին 65-րդ րոպեին: Գոլի հեղինակ դարձավ Սոլոմոն Ռոնդոնը:
Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմը վաստակեց 19 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
ԱԱ-2026-ի ընտրական փուլ, հարավամերիկյան գոտի, 9-րդ տուր
Չիլի - Բրազիլիա՝ 1-2
Էդուարդո Վարգաս, 2 - Իգոր Ժեզուս, 45+1, Լուիս Էնրիկեն, 89
Վենեսուելա - Արգենտինա՝ 1-1
Սոլոմոն Ռոնդոն, 65 - Նիկոլաս Օտամենդի, 13