Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության H խմբի առաջին խաղում կմրցեն Ուրուգվայի և Հարավային Կորեայի հավաքականները: Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը:
Ուրուգվայ. Սերխիո Ռոչետ, Մարտին Կասերես, Դիեգո Գոդին, Խոսե Խիմենես, Մատիաս Օլիվեյրա, Ֆեդերիկո Վալվերդե, Մատիաս Վեսինա, Ռոդրիգո Բենտանկուր, Ֆակունդո Պելիստրի, Լուիս Սուարես, Դարվին Նունյես:
Հարավային Կորեա. Կիմ Սին Գյու, Կիմ Ջին Սու, Կիմ Գվոն Յուն, Կիմ Մին Ջաե, Կիմ Մուն Հվան, Յան Վու Յուն, Հվան Ին Բիոմ, Սոն Հին Մին, Լե Ջաե Սուն, Նա Սան Հո, Հվան Ուի Ջո:
Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին: Այս խմբում են ընդգրկված նաև Պորտուգալիայի և Գանայի հավաքակաները, որոնք կմրցեն ժամը 20:00-ից:


